Իբրահիմա Կոնատե․ «Ես Վիրջիլ վան Դեյկից ավելի լավը կդառնամ»

«Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեն կարծում է, որ ի վերջո ավելի լավ ֆուտբոլիստ կդառնա, քան իր թիմակից Վիրջիլ վան Դեյկը։

Ֆրանսիացին հիասթափված է, որ իր ելույթներն աննկատ են մնում։

«Ինչպես ասացի, մի օր ես նրանից լավը կլինեմ, ուստի ամեն օր քրտնաջան աշխատում եմ դրան հասնելու համար»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Կոնատեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆրանսիացու գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ Վան Դեյկը այս ամառ կարող է հեռանալ «Լիվերպուլից»։ Հոլանդացու պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսի 30-ին, և ակումբը դեռևս համաձայնության չի եկել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ։