«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է այն հարցին, թե հնարավոր է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը նվաճել երեք տիտղոս՝ Իսպանիայի առաջնություն, Իսպանիայի գավաթ և Չեմպիոնների Լիգա։
«Մենք կարող ենք երազել, բայց պետք է կենտրոնանանք մեր ուզածի վրա։ Մենք կգնանք տուն, մի քիչ կքնենք, հետո կսկսենք մարզվել և վերականգնվել։ Հաջորդ մրցակիցը «Բետիսն» է։
Առաջիկա մի քանի շաբաթները դժվար կլինեն, բայց մենք ֆանտաստիկ թիմ ունենք։ Ակումբը և երկրպագուները կարող են հպարտանալ թիմով»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում իսպանական Marca-ն։
Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի եզրափակչում կմրցեն Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան»։