«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հրաժարվել է պատասխանել Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի գավաթի եզրափակչի վերաբերյալ հարցին։
Գերմանացի մասնագետի խոսքերով, նա այժմ լիովին կենտրոնացած է Լա Լիգայի «Բետիսի» դեմ առաջիկա հանդիպման վրա։
«Ես հիմա չեմ ուզում խոսել Իսպանիայի գավաթի եզրափակչի մասին։ Ես կենտրոնացած եմ «Բետիսի» դեմ առաջիկա խաղի վրա»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Football Espana-ը։
Լա Լիգայի 30-րդ տուրի «Բարսելոնա» – «Բետիս» հանդիպումը կկայանա ապրիլի 5-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։