«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը նշել է այն թիմին, որն իրեն ամենաշատն է զարմացրել Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում։
«Ես ցնցված եմ, թե որտեղ է գտնվում «Լիվերպուլը»։ Չեմ կարծում, որ մենք պետք է վերագրենք պատմությունը և ասենք, որ «Լիվերպուլը» խառն մրցաշրջան է անցկացնում Լիգայի գավաթի եզրափակիչում պարտության և Չեմպիոնների Լիգայից դուրս մնալու պատճառով։ Ոչ, նրանք անհավանական են»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
30 տուրից հետո «Լիվերպուլը» 73 միավորով գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը։ Մերսիսայդցիները 12 միավորով գերազանցում են երկրորդ տեղում գտնվող «Արսենալին»։