Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կարևոր խորհուրդ է տվել Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին՝ «Ռեալ» տեղափոխվելուց առաջ

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սթիվ Մաքմանամանը խոսել է «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։

«Եթե Տրենտը տեղափոխվի «Ռեալ», առաջին բանը, որ նա պետք է անի, դա իսպաներեն սովորելն է։ Եվ դա վերաբերում է ոչ միայն ակումբին, այլև քաղաքին։ Նրանք այնտեղ գրեթե անգլերեն չեն խոսում», – Մաքմանամանի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Հիշեցնենք, որ 26-ամյա եզրային պաշտպանը մերսիսայդյան ակումբում հանդես է գալիս 2016 թվականի ամառից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։

Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ալեքսանդր-Առնոլդը անցկացրել է 28 հանդիպում, խփել երկու գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։