«Բարսելոնայի» նախկին հարձակողը հայտնել է, թե ինչու է ժամանակին որոշել տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»

«Բարսելոնայի» արգենտինացի նախկին հարձակող Խավիեր Սավիոլան բացատրել է, թե ինչու է ժամանակին որոշել կատալոնական ակումբից տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

««Բարսելոնայի» հետ իմ պայմանագիրն ավարտվեց, և հնարավորություն ստեղծվեց պայմանագիր կնքել «Ռեալի» հետ։ Առաջարկի մասին երկար չէի մտածում։

Չէի կարող դիմադրել դառնալ այնպիսի մեծ ակումբի պատմության մի մասը, ինչպիսին «Ռեալն» է։ Ուստի տրանսֆերային բանակցություններն արագ ընթացան»,- արգենտինացու խոսքերն է փոխանցում AS-ը։

Հիշեցնենք, որ Խավիերը պաշտպանել է կատալոնական «Բարսելոնայի» գույները 2001-ից 2007 թվականներին։

Սավիոլան հանդես է եկել Մադրիդի «Ռեալում» 2007-2009 թվականներին։