«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան կիսվել է թիմի վինգեր Ջեյդոն Սանչոյի խաղի վերաբերյալ իր մեկնաբանություններով։
«Ուզում եմ, որ Ջեյդոն Սանչոն ավելի շատ գոլ խփի։ Սա կարևոր մանրուք է նրա և ողջ թիմի համար»,- Մարեսկիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում 25-ամյա Սանչոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Սանչոն վարձավճարով հանդես է գալիս «Չելսիում»։ Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին»։