Թուրինի «Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը ցանկանում է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։
Այս մասին հայտնում է լրագրող Էքրեմ Քոնուրը։
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Արսենալը», «Նյուքասլը», «Ասթոն Վիլան», «Թոթենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Այս մրցաշրջանում Վլահովիչը բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Վլահովիչի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։