Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի 2024/2025 մրցաշրջանի կիսաեզրափակչի տնային պատասխան խաղում իր թիմի պարտության մասին։
Հանդիպումն ավարտվել է 0-1 հաշվով։
«Թիմը լավ հանդես եկավ։ Չնայած մրցակցից 4-5 հաշվով կրած պարտությանը, ով գերազանց ֆուտբոլ ցուցադրեց և արժանի էր հաղթանակի, մենք կշարունակենք նույնքան համառորեն պայքարել։ Բացի առաջնությունը դրական նոտայով ավարտելուց, այլ բանի մասին չեմ մտածում։
Շարունակելու ենք խաղից խաղ շարժվել՝ փորձելով փակել մեզ առջևում գտնվող թիմերի տարբերությունը և զբաղեցնել մեր արժանի տեղը։
Այսօր առաջին խաղակեսում մենք լավագույնս չգործեցինք, բայց մրցակիցը չպատժեց մեզ դրա համար։ Սա մեզ թույլ տվեց պահպանել վստահությունը և անհրաժեշտ տրամադրվածությամբ անցնել երկրորդ խաղակես։
Մենք մոտ էինք հաջողությանը։ Ինձ դուր է գալիս, թե ինչպես է խաղում «Բարսելոնան»։ Ես արդեն խոսել եմ այս մասին,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Այսպիսով, «Բարսելոնան» երկու խաղերի արդյունքում 5-4 հաշվով հաղթեց և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։ Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղում կատալոնացիները կհանդիպեն Մադրիդի «Ռեալին»։