«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Սաուդյան Արաբիայի երկրորդ դիվիզիոնի անանուն ակումբը լուրջ բանակցություններ է վարում ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու համար։ Այս մասին հայտնում է Foot Mercato-ն։
Ըստ աղբյուրի՝ 33-ամյա բելգիացին դեմ չէ Մերձավոր Արևելք տեղափոխվելուն։ Դե Բրույնեն հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում» 2015 թվականից։
Կիսապաշտպանի աշխատանքային պայմանագիրը «Քաղաքայինների» հետ ավարտվում է հաջորդ ամառ, ուստի կիսապաշտպանը կարող է դառնալ ազատ գործակալ։