Չիրո Իմոբիլեն կարող է վերադառնալ Իտալիայի առաջնություն

«Լացիոյի» լեգենդ Չիրո Իմոբիլեն կարող է վերադառնալ Իտալիայի առաջնություն՝ պայմանագիր կնքելով «Ինտերի» հետ։ Այս մասին հայտնում է Fanatik տեղական հրատարակությունը։

Ֆուտբոլիստը ներկայումս հանդես է գալիս «Բեշիքթաշում»։

Ստամբուլի թիմի կազմում անցկացրած 33 խաղում ֆուտբոլիստը հեղինակել է 15 գոլ և այժմ մտածում է Ա Սերիա վերադառնալու մասին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի գործակալն արդեն նոր թիմ է փնտրում իր համար։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 2,8 միլիոն եվրո։