«Արսենալի» ֆուտբոլիստի համար մրցաշրջանը ավարտված է

Լոնդոնի «Արսենալն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ թիմի կենտրոնական պաշտպան Գաբրիել Մագալեսը բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի՝ «Ֆուլհեմի» դեմ խաղում (2-1) ստացած վնասվածքի պատճառով։

«Առաջիկա օրերին Մագալեսը կենթարկվի ազդրի վիրահատություն և անմիջապես կսկսի վերականգնողական ծրագիրը, որպեսզի պատրաստ լինի հաջորդ մրցաշրջանի մեկնարկին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

27-ամյա բրազիլացին վնասվածք էր ստացել ապրիլի 1-ին Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի՝ «Ֆուլհեմի» դեմ խաղում (2-1)։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 45 հանդիպում, դառնալով՝ 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։