«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը մեկնաբանել է ԱՊԼ-ի 30-րդ տուրում «Էվերթոնի» նկատմամբ տարած հաղթանակը (1-0)։
«Իսկական պայքար էր՝ կոշտ, բայց կանխատեսելի։ Մինչև մեզ հետ հանդիպումը «Էվերթոնը» չէր պարտվել ինը հանդիպում անընդմեջ, ցուցադրեց հուսալի պաշտպանություն և գործնականում թույլ չտվեց մրցակցին հնարավորություններ ստեղծել։ Նրանց դեմ իսկապես դժվար է խաղալ։ Լավ կազմակերպված են պաշտպանությունում և վտանգավոր հակագրոհներում։
Ամեն անգամ, երբ նրանք մտնում էին մեր տուգանային հրապարակ, լարվածություն էր լինում»,- Սլոտի խոսքերը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝