Ալեքսանդր Իսակը նոր նվաճման է հասել «Նյուքասլի» կազմում

«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը գոլի հեղինակ է դարձել «Բրենտֆորդի» դարպասը։ Չորեքշաբթի օրը կայացած հանդիպումն ավարտվել է կաչաղակների հաղթանակով՝ 2-1 հաշվով։

Այս գոլով Իսակը դարձավ թիմի պատմության 3-րդ խաղացողը, ով Անգլիայի առաջնության մեկ մրցաշրջանում արտագնա ու տնային հանդիպումներում կարողացել է առնվազն 10 գոլ խփել։ Նախկինում նույն հաջողությանը հասել էին Էնդի Քոուլը 1993/94 մրցաշրջանում, իսկ Ալան Շիրերը՝ 2001/02 մրցաշրջանում։

Այս մրցաշրջանում շվեդը Պրեմիեր լիգայի 26 խաղում դարձել է 20 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Իսակին վերջերս հետաքրքրել են մի շարք թոփ ակումբներ, այդ թվում՝ «Լիվերպուլը», «Բարսելոնան» և «Արսենալը»: