Վինիսիուս Ժունիորը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում

Աստղային հարձակվող Վինիսիուս Ժունիորը, ով հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում», կարող է հայտնվել Ֆրանսիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում են Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն հետաքրքրված է 24-ամյա բրազիլացու ծառայություններով։ Փարիզյան գրանդը Վինիսիուսին դիտարկում է որպես Ուսման Դեմբելեի փոխարինող, ում ցանկանում են Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ: Եթե ​​Ուսման հեռանա, ՊՍԺ-ն ջանքեր կգործադրի Ժունիորի հետ պայմանագիր կնքելու համար:

Բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն «արքայական» ակումբի հետ ավարտվում է 2027 թվականի կեսերին։