«Տորինոյի» դարպասապահ Վանյա Միլինկովիչ-Սավիչը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։
Աղբյուրի համաձայն՝ նրա տրանսֆերով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»։
Հարկ է նշել, որ 28-ամյա սերբ դարպասապահի աշխատանքային պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ներառում է 20 միլիոն եվրո գնման կետ։
Միլինկովիչ-Սավիչը «Տորինոյի» կազմում հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից, այս մրցաշրջանում դարպասապահը անցկացրել է 31 հանդիպում և բաց թողել 34 գոլ։ Տասը հանդիպումներում դարպասապահը անառիկ է պահել սեփական դարպասը։