Պրեմիեր Լիգայի երկու ֆուտբոլիստներ՝ Մադրիդի «Ռեալի» տեսադաշտում

Մադրիդի «Ռեալը» մտադիր է համալրել իր կազմը երկու ֆուտբոլիստներով, ովքեր հանդես են գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայի «Բորնմութում»: Այս մասին հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբը հետաքրքրված է պաշտպաններ Միլոշ Չերչեսով և Դին Հույսենով։ Այս երկու ֆուտբոլիստների ձեռքբերման համար «սերուցքայինների» ղեկավարները պատրաստ են 100 միլիոն եվրո հատկացնել։

Գործարքը կարող է ավարտվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Իսպանիայի առաջնության 29 տուրից հետո Մադրիդի «Ռեալն» ունի 63 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ «Բարսելոնայից» հետ մնալով երեք միավորով։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «սերուցքայինները» կհանդիպեն Լոնդոնի «Արսենալի» հետ։