«Տորինոյի» դարպասապահ Վանյա Միլինկովիչ-Սավիչը կարիերան շարունակելու հնարավորություն ունի Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ-ակումբներում, հայտնում են Tuttosport-ի լրագրողները։
Աղբյուրի համաձայն՝ նրա տրանսֆերով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»։ Հարկ է նշել, որ 28-ամյա սերբ դարպասապահի աշխատանքային պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ներառում է 20 միլիոն եվրո գնման կետ:
Միլինկովիչ-Սավիչը «Տորինոյի» կազմում հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից, այս մրցաշրջանում դարպասապահը անցկացրել է 31 հանդիպում և բաց թողել 34 գնդակ։ Տասը հանդիպումներում դարպասապահը անձեռնմխելի է պահել իր ունեցվածքը։