«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ջեկ Գրիլիշը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։
Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Գրիլիշի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։
Անգլիացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։