Պրեմիեր Լիգայի ամենադանդաղ ֆուտբոլիստների աղյուսակը

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Բերնարդու Սիլվան այս մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենադանդաղ խաղացողն է: Պորտուգալացու առավելագույն արագությունը կազմել է 29,4 կմ/ժ: Այս մասին հայտնում է Opta վերլուծական պորտալը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի թոփ 5 ամենադանդաղ ֆուտբոլիստները (բացառությամբ դարպասապահների).

Բերնարդու Սիլվա (Մանչեսթեր Սիթի) — 29,4 կմ/ժ;
Քրեյգ Դոուսոն (Վուլվերհեմփթոն) – 29,6 կմ/ժ;
Միկել Մերինո (Արսենալ) — 29,8 կմ/ժ;
Կազեմիրո (Մանչեսթեր Յունայթեդ) — 30,2 կմ/ժ;
Թոմաս Սուչեկ (Վեսթ Հեմ Յունայթեդ) — 30,2 կմ/ժ։