Իսպանացի վինգեր Նիկո Ուիլյամսը, ամենայն հավանականությամբ, հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի «Ատլետիկը» և կտեղափոխվի այլ ակումբ։
Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, «Արսենալի» նոր մարզական տնօրեն Անդրեա Բերտան վերջերս հանդիպել է Ուիլյամսի գործակալի հետ։ Նիկո Ուիլյամսը հետաքրքրում է ոչ միայն «Արսենալին», այլ նաև այլ բարձրակարգ ակումբներին։
Անցած ամառ մամուլն ակտիվորեն կապում էր խաղացողին «Բարսելոնայի» հետ։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստին գնահատում է 70 միլիոն եվրո։