«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Սավիոն խոսել է գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ աշխատանքի մասին։ 20-ամյա բրազիլացին իր դեբյուտային մրցաշրջանն է անցկացնում «Քաղաքայինների» կազմում: Անցած ամառ նա գնվել է «Տրուայից»:
«Պեպն ինձ շատ է օգնել: Նա միշտ ասում է, որ խաղամ իմ ֆուտբոլը, փորձեմ նորից ու նորից, եթե սխալվեմ: Այդպիսով նա վստահություն է ներշնչում խաղացողների մեջ՝ խոսելով նրանց հետ: Սխալներից հետո կարող ես անվստահ լինել, բայց Գվարդիոլան միշտ խրախուսում և մոտիվացնում է քեզ», – ասել է մանչեսթերյան ակումբի հարձակվողը։