«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Սավիոն պատմել է, թե ինչի համար է թիմը պայքարելու աղետալի մրցաշրջանի մնացած հատվածում:
«Քաղաքայիններն» այլևս չեն պայքարում Պրեմիեր լիգայում հաղթելու համար. նրանք 29 խաղից հետո միայն հինգերորդ տեղում են: Այսօր Խոսեպ Գվարդիոլայի թիմը սեփական դաշտում 30-րդ տուրի խաղում կհյուրընկալի «Լեսթերին»։
«Հիմա մեր նպատակը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է: Մենք պետք է հասնենք դրան՝ հանուն երկրպագուների, որպեսզի լուսավորենք ոչ այնքան հաջող մրցաշրջանը: Պետք է ամեն ինչ անենք առաջնության մնացած 9 հանդիպումներում:
Սա է գլխավոր նպատակը և՛ խաղացողների, և՛ թիմի մարզչական շտաբի համար»,- Սավիոյի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:
«Մանչեսթեր Սիթի»-«Լեսթեր» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: