«Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Էբերեչի Էզեն կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբում։ Այս մասին հայտնում է Teamtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Մանկունիացիների գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն անձամբ է պնդում 26-ամյա անգլիացուն ձեռք բերելու հարցում։ Ֆուտբոլիստի համար պայքարում «կարմիր սատանաների» մրցակիցը համարվում է Լոնդոնի «Թոթենհեմը»։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Էզեն անցկացրել է 24 հանդիպում։ Կիսապաշտպանը դարձել է երկու գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։