Մադրիդի «Ռեալը» մտադիր է համալրել իր կազմը երկու ֆուտբոլիստներով, ովքեր հանդես են գալիս անգլիական «Բորնմութում»։
Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբը հետաքրքրված է պաշտպաններ Միլոշ Կերկեսով և Դին Հույսենով։ Այս երկու ֆուտբոլիստների ձեռքբերման համար «սերուցքայինների» ղեկավարները պատրաստ են 100 միլիոն եվրո հատկացնել։
Գործարքը կարող է ավարտվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Իսպանիայի առաջնության 29 տուրից հետո Մադրիդի «Ռեալն» ունի 63 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ «Բարսելոնայից» հետ մնալով երեք միավորով։
Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում «սերուցքայինները» կհանդիպեն Լոնդոնի «Արսենալի» հետ։