Պեպ Գվարդիոլան կարող է հավաքական գլխավորել

Բրազիլիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ է փնտրում։ Ինչպես իր էջերում հայտնում է TodoFichajes-ը, Խոսեպ Գվարդիոլայի անունը հայտնվել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետաքրքրությունների ցանկում։

Աղբյուրը նշում է, որ Գվարդիոլայի թեկնածությունը պաշտպանում են որոշ ազդեցիկ մարդիկ, մասնավորապես հայտնի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն։

Խոսեպ Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: Այնուամենայնիվ, պարբերաբար խոսակցությունները շարունակում են կապել «Սիթիի» գլխավոր մարզիչին ակումբից հեռանալու հետ:

Հիշեցնենք, որ Դորիվալ Ժունիորը վերջերս լքեց Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։