«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան 2025/26 մրցաշրջանից կարող է դառնալ «Միլանի» նոր գլխավոր մարզիչը։
Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 54-ամյա մարզչի նշանակումը իտալական ակումբում հնարավոր է, եթե միլանյան թիմը նոր մարզական տնօրենը դառնա Ֆաբիո Պարատիչին, ում հետ Գվարդիոլան լավ հարաբերությունների մեջ է։
Նշվում է, որ Պարատիչին ու «Միլանը» արդեն բանավոր համաձայնության են եկել հաջորդ մրցաշրջանից համագործակցության շուրջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) հետաքրքրված է, որ Գվարդիոլան ստանձնի ազգային հավաքականը։
Իսպանացին մարզում է «Մանչեսթեր Սիթին» 2016 թվականից, նրա պայմանագիրը «քաղաքայինների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։