«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը որոշակի հաջողությունների է հասել ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում։ Ֆուտբոլիստը և «Լիվերպուլը» պատրաստվում են նոր երկամյա պայմանագիր կնքել։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ թիմի ղեկավարությունը պատրաստ է զիջումների գնալ աշխատավարձի հարցում, սակայն վճարումների հստակ չափը մնում է անհայտ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է սաուդյան «Ալ-Հիլալը»։
Ընթացիկ մրցաշրջանում Սալահը տարբեր մրցաշարերում անցկացրած 43 խաղում դարձել է 32 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։