Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի եզրային պաշտպան Յուրիեն Թիմբերի վնասվածքի մասին։
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի՝ «Ֆուլհեմի» դեմ խաղի ժամանակ (2-1):
«Թիմբերը սկսեց դժվարություններ ունենալ հենց հանդիպման սկզբում, նա կարողացավ շարունակել խաղալ, բայց ինչ-որ պահի հասկացավ, որ այլևս չի կարող խաղալ»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։ Անգլիայի առաջնությունում «զինագործները» հաջորդ հանդիպումը կանցկացնեն «Էվերթոնի» հետ։
Հանդիպումը կկայանա ապրիլի 5-ին, մի քանի օրից ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Միկել Արտետայի սաները կհանդիպեն Մադրիդի «Ռեալի» հետ։