Միկել Արտետան անդրադարձել է Բուկայո Սակայի վերադարձին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է եզրային Բուկայո Սակայի մասին հարցին, ում գոլը թիմին 2-1 հաշվով հաղթանակ է բերել «Ֆուլհեմի» նկատմամբ։

23-ամյա խաղացողը վնասվածքի պատճառով չի խաղացել դեկտեմբերից։ Երեքշաբթի նա երկար ժամանակ անց առաջին անգամ ընդգրկվեց թիմի կազմում, իսկ խաղադաշտ դուրս եկավ 66-րդ րոպեին։ Ընդամենը յոթ րոպե անց անգլիացին գոլ խփեց «Քոթեյջերսին»։ Գոլը հաղթական դարձավ:

«Դա անհավանական պահ էր: Հիանալի է տեսնել, թե ինչպես են երկրպագուներն արձագանքում Բուկայոյի վերադարձին, որքան են նրանք սիրում և հարգում նրան: Ամեն ինչ նրա մարդկային որակների մասին է: Երբ վերադարձավ խաղադաշտ, առաջինը շնորհակալություն հայտնեց ֆիզիոթերապևտներին և սպորտի մասնագետներին, ովքեր օգնեցին նրան», – մեջբերում է Արտետայի խոսքերը: