«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է կենտրոնական պաշտպան Գաբրիել դոս Սանտոսի վիճակի մասին, ով վնասվածք էր ստացել «Ֆուլհեմի» դեմ խաղում։
Երեքշաբթի օրը կայացած հանդիպման 16-րդ րոպեին բրազիլացին ստիպված է եղել լքել խաղադաշտը։ «Զինագործները» կարողացան սեփական հարկի տակ առավելության հասնել «Քոթեյջերսի» նկատմամբ՝ 2-1:
«Մենք անհանգստացած ենք, որովհետև Գաբրիելը երբեք առանց հիմնավոր պատճառի փոխարինում չի խնդրում: Նա չգիտի՝ որքան լուրջ է վնասվածքը կամ կոնկրետ ինչ է տեղի ունեցել: Նա ինչ-որ բան է զգացել ազդրի մեջ:
Մասնակցությունը «Ռեալի» դեմ խաղին: Դա կախված կլինի վերականգնման ընթացքից: Դժվար է, բայց մենք կտեսնենք»,- ասել է Արտետան Sky Sports-ին տված հարցազրույցում: