«Մանչեսթեր Յունայթեդը» հարձակումը ուժեղացնելու նոր տարբերակ է գտել

«Լիոնի» հարձակվող Ռայան Չերկին հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է TBR Football-ը։

«Կարմիր սատանաների» ղեկավարներն ուշադիր հետևում են խաղացողին և նրա ելույթներին: 21-ամյա Չերկին աջ եզրային հարձակվող է։

Այս մրցաշրջանում ֆրանսիացին «Լիոնի» կազմում արդեն 35 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, դառնալով՝ 8 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 35 միլիոն եվրո։