«Լիվերպուլը» հետաքրքրություն է ցուցաբերում Ֆրայբուրգի 22-ամյա աջ պաշտպան Կիլիան Սիլդիլյայի նկատմամբ։
Այս մասին հայտնում է TBR Football-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մերսիսայդցիները ֆրանսիացի ֆուտբոլիստին դիտարկում են որպես Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի պոտենցիալ փոխարինող, ով հաջորդ ամառ կարող է հեռանալ ակումբից։
Միաժամանակ «Լիվերպուլը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը 21-ամյա աջ պաշտպան Քոնոր Բրեդլիի հետ։
Այս մրցաշրջանում Սիլդիլյան բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։