Դատավորները բողոքարկելու են բռնաբարության գործով Դանի Ալվեշի արդարացումը

Կատալոնիայի դատախազությունը հայտարարել է, որ բողոքարկելու է Գերագույն դատարան՝ «Բարսելոնայի» և Բրազիլիայի նախկին պաշտպան Դանի Ալվեշի արդարացման դատավճիռը Բարսելոնայի գիշերային ակումբում բռնաբարության մեղադրանքով։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, դատախազությունը կարծում է, որ Ալվեշի դատվածության բեկանումը խախտում է սահմանադրական նորմերը և Քրեական օրենսգրքի սկզբունքները։

Դատարանը նախկին ֆուտբոլիստին արդարացրել է անմեղության կանխավարկածի սկզբունքով։ Մամուլի հաղորդագրության մեջ, ի թիվս այլ բաների, խոսվում էր «դիմումատուի ցուցմունքների անարժանահավատության մասին՝ օբյեկտիվ ստուգման ենթակա մասով»։

Հիշեցնենք, որ Ալվեշը նախկինում մեղավոր էր ճանաչվել բռնաբարության մեջ և դատապարտվել 4,5 տարվա ազատազրկման։ Մեկ տարի ազատազրկումից հետո Բարսելոնայի դատարանը նախկին ֆուտբոլիստին ազատ է արձակել 1 մլն եվրո գրավի դիմաց՝ մինչև դատավճռի բողոքարկումը։