«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը կիսվել է Մադրիդի «Ռեալի» հետ վերջին խաղում մրցավարների աշխատանքի վերաբերյալ իր մեկնաբանություններով։
Մասնագետը հայտարարել է, որ մրցավարական սխալների պատճառով իր թիմն արդեն դուրս է մնացել ոչ միայն Եվրոպայի լիգայից, այլեւ Իսպանիայի գավաթից։
«Ռեալը» նման օգնության կարիք չունի, քանի որ նա մեծ ակումբ է, նա միշտ դա ապացուցել է իր պատմության ընթացքում: Մենք հեռանում ենք վիրավորված», – ասել է Ալգուասիլը մամուլի ասուլիսում: