Հարի Քեյն. «Այս խոսակցությունն անտեղի է մինչև մայիս»

Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը խոսել է «Ոսկե Գնդակը» նվաճելու շանսերի մասին։

«Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ով կնվաճի մրցաշրջանի ամենակարևոր տիտղոսները: Այսպիսով, այս խոսակցությունն անտեղի է մինչև մայիս, իսկ հետո՝ աշխարհի ակումբային առաջնություն կա»,- Քեյնի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

 

Այս մրցաշրջանում 31-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։