«Արմինիան» հաղթանակ տարավ Գերմանիայի գավաթի կիսաեզրափակչում՝ 2-1 հաշվով առավելության հասնելով «Բայերի» նկատմամբ:
Հանդիպման ընթացքում «Արմինիայի» կազմում գոլերով աչքի ընկան Մարիուս Վերլն ու Մաքսիմիլիան Գրոսսերը` համապատասխանաբար 20-րդ և 48-րդ րոպեներին, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Ջոնաթան Տան՝ 17-րդ րոպեին։
Այս հաղթանակի շնորհիվ երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Արմինիան» առաջին անգամ իր պատմության մեջ դուրս եկավ Գերմանիայի գավաթի եզրափակիչ, որտեղ կմրցի «Շտուտգարտ» – «Լայպցիգ» դիմակայության հաղթողի հետ: