«Բավարիայի» նախկին հարձակվող Ֆրանկ Ռիբերին մեկնաբանել է մյունխենյան թիմի ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսի ծանր վնասվածքը։
Կանադացին մրցաշրջանի մնացած հատվածը շարքից դուրս է գալիս խաչաձև կապանների պատռվածքով։
«Ինձ շատ տխրեցրեց Դևիսի վնասվածքը։ Ես դեռ հիշում եմ, թե ինչպես նա միացավ մեր թիմին որպես շատ երիտասարդ տղա։ Նա անփորձ էր և սովորելու շատ բան ուներ, բայց նա շատ էր աշխատում, հիմա Դևիսը շատ կարևոր է «Բավարիայի» համար։
Ինչ վերաբերում է Ուպամեկանոյի վնասվածքին, ապա կարծում եմ, որ նա իսկական առաջնորդ է պաշտպանությունում՝ նա պաշտպանների ավագն է, և նա էներգիա է տալիս թիմին։ Դժվար կլինի փոխարինել այս խաղացողներին»,- ասել է Ռիբերին Sport Bild-ին տված հարցազրույցում։
Ուրբաթ օրը Վենսան Կոմպանիի թիմը արտագնա խաղում կմրցի «Աուգսբուրգի» հետ։