Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն հետաքրքրված է 24-ամյա բրազիլացու ծառայություններով։ Փարիզյան գրանդը Վինիսիուսին դիտարկում է որպես Ուսման Դեմբելեի փոխարինող, ում ցանկանում են Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբներ։ Եթե Դեմբելեն հեռանա, ՊՍԺ-ն ջանքեր կգործադրի Վինիսիուսի հետ պայմանագիր կնքելու համար։
Բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն «Արքայական» ակումբի հետ ավարտվում է 2027 թվականի կեսերին։