Էնցո Մարեսկա․ «Ես գոհ եմ մեր բոլոր ֆուտբոլիստներից»»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան մեկնաբանել է վինգեր Ջեյդոն Սանչոյի ապագան, ով վարձավճարով հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդից»:

«Ես գոհ եմ թիմի բոլոր խաղացողներից: Հիմա բոլոր մտքերը մրցաշրջանը հաջողությամբ ավարտելու մասին են: Տեսնենք, թե ինչ կլինի ամռանը: Կրկնում եմ, ես գոհ եմ մեր բոլոր խաղացողներից»,- մասնագետի խոսքերն է փոխանցում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Սանչոն մասնակցել է «Ազնվականների» 28 հանդիպման, խփել է երկու գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։