«Չելսիի» աստղը ցանկանում է տեղափոխվել Լա Լիգա

Լոնդոնի «Չելսիի» արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի Լա Լիգայում։ Այս մասին հայտնում է TBR Football-ը։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա կիսապաշտպանի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում մադրիդյան երկու ակումբներ՝ «Ռեալն» ու «Ատլետիկոն»։

Նշվում է, որ ինքը՝ ֆուտբոլիստը, ուրախ կլիներ հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել Իսպանիա։ Այս մրցաշրջանում Ֆերնանդեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆերնանդեշի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2032 թվականը: Transfermarkt պորտալի համաձայն՝ կիսապաշտպանի արժեքը կազմում է 75 միլիոն եվրո: