Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ելույթ է ունեցել դատարանում, քանի որ իտալացուն մեղադրում են Իսպանիայում հարկերից խուսափելու մեջ։ Մասնագետը հայտնել է, որ Մադրիդի «Ռեալն» իրեն առաջարկել է աշխատավարձի մի մասը վճարել իմիջային իրավունքների համար վճարումների տեսքով։
«Միայն մտածում էի, որ երեք տարվա ընթացքում 6 միլիոն «մաքուր» կստանամ, երբեք չեմ կասկածել, որ ինչ-որ բան այն չէ, և ոչ մի հաղորդագրություն չեմ ստացել, որ դատախազությունն ինձ հետաքննում է։
Երբ «Ռեալն» ինձ առաջարկեց իմիջային իրավունքների փոխանցում, ես կապ հաստատեցի իմ անգլիացի խորհրդատուի հետ և ավելի մանրամասն չխորացա, քանի որ դա ինձ ճիշտ թվաց։ Ես չէի կարծում, որ դա կարող է խաբեություն լինել», — Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։