Հայտնի նախկին ֆուտբոլիստ Կաֆուն պատասխանել է այն հարցին, թե ով պետք է նվաճի «Ոսկե գնդակը» 2025 թվականին, այս հարցը բրազիլացին ստացել է Meta Sport ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։
Կաֆուի կարծիքով՝ այս տարի հեղինակավոր մրցանակի դափնեկիրը պետք է լինի «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը։ Metaratings-ը հաղորդում է Կաֆուի պատասխանի մասին: 2024/2025 մրցաշրջանում Մոհամեդ Սալահը անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։
Սալահի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև հունիսի վերջը։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Սալահը ամռանը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։