Կատալոնական «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հայտացուցակում կարող է հայտնվել միայն մրցաշրջանի մնացած հատվածում՝ լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի փոխարեն:
Ինչպես հայտնում է ESPN-ը, «բլաուգրանաները» պետք է հայտացուցակին հանեն 34-ամյա լեհին, որպեսզի իրենց թիմի մեկնարկային դարպասապահին վերադարձնեն կազմ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մարկ-Անդրե տեր Շտեգենի ապաքինումը նախատեսված ժամկետից շուտ է նախատեսվում։ Դարպասապահը, որը վնասել էր ծունկը նախորդ տարվա հոկտեմբերին, արդեն առաջին մարզումն է անցկացրել թիմի կազմում։ Նշվում է, որ Վոյցեխ Շչեսնին և Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող են միաժամանակ գրանցվել Լա Լիգայի հանդիպումներին։