«Բարսելոնան» որոշել է` ինչպես պատասխանել «Օսասունային»

«Բարսելոնան» պատրաստվում է «Օսասունայի» բողոքի դեմ պատասխանը։

«Օսասունան» նախկինում բողոք էր ներկայացրել Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիային (RFEF), քանի որ, իրենց կարծիքով, «Բլաուգրանայի» պաշտպան Ինյիգո Մարտինեսն անօրինական կերպով է մասնակցել Լա լիգայի 27-րդ տուրում թիմերի միջև կայացած հանդիպմանը(3-0): Այս մասին հայտնում է Marca-ն։

Հիշեցնենք, որ «Օսասունան» պնդում է, որ «Բարսելոնան» խախտել է ՖԻՖԱ-ի կանոնադրությունը, ըստ որի՝ ֆուտբոլիստը, որը բժշկական նկատառումներով լքում է ազգային թիմը, միջազգային դադարի ավարտից հետո հինգ օրացուցային օր իրավունք չունի խաղալ իր ակումբում։

Ընդգծվում է, որ երկուշաբթի օրը՝ մարտի 17-ին, RFEF-ը հայտարարել է, որ Մարտինեսը առողջական խնդիրների պատճառներով լքել է ազգային թիմի ճամբարը։ Իսպանիան մարտի 23-ին Ազգերի լիգայի շրջանակում մրցել է Նիդեռլանդների հետ, իսկ Մարտինեսը մարտի 27-ին խաղացել է «Օսասունայի» հետ։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը մտադիր է պնդել, որ RFEF-ն ազատել է 33-ամյա ֆուտբոլիստին ազգային հավաքականի հանդեպ ունեցած պարտավորություններից և ընդունել, որ նրա մասնակցությունը «Օսասունայի» դեմ խաղին չի խախտում կանոնակարգը և համապատասխանում է ստանդարտներին։

Կապտանռնագույնների ճամբարում համոզված են, որ «Օսասունայի» բողոքի պատճառով իրենց համար հետևանքներ չեն լինի։