«Բարսելոնան» ուսումնասիրում է նոր աջ պաշտպան ձեռք բերելու տարբերակը, որը կարող է փոխարինել Ժյուլ Կունդեին այս դիրքում: Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբի սպորտային բաժինը դիտարկում է չորս թեկնածուների՝ 23-ամյա Վանդերսոնին (Մոնակո), 21-ամյա Մարկ Պուբիլեին (Ալմերիա), 24-ամյա Ժերեմի Ֆրիմպոնգին (Բայեր) և 18-ամյա Ջիվայրո Ռիդին (Ֆեյենորդ)։
Ընդգծվում է, որ Ֆրիմպոնգը ամենանախընտրելի տարբերակն է կապտանռնագույնների համար, սակայն լևերկուզենյան ակումբը նրա համար կպահանջի գումար, որը գերազանցում է այն, ինչ կարող է վճարել «Բարսելոնան»։ 24-ամյա պաշտպանին գնելու համար իսպանական գրանդը կարող է վաճառել ներկայիս խաղացողներին: