📸 Էրլինգ Հոլանդը գրառում է կատարել

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը սոցցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է հենակներով և պաշտպանիչ խաղակոշիկով։ Հարձակվողը ստորագրել է հրապարակումը «Տերմինատոր» գեղարվեստական ​​ֆիլմի հայտնի արտահայտությամբ՝ ես կվերադառնամ։

Հիշեցնենք, որ Հոլանդը վնասվածք էր ստացել Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի «Բորնմութի» դեմ խաղում (2-1)։ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ նորվեգացին բաց կթողնի 5-7 շաբաթ։