«Մանչեսթեր Սիթին» փոխարինող է փնտրում Կևին Դե Բրույնեին, իսկ «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին հայտնվել է անգլիական ակումբի տեսադաշտում։
Սակայն կատալոնական ակումբը «Քաղաքայիններին» տեղեկացրել է, որ Պեդրին չի վաճառվում։ Այս մասին իր էջերում հայտնում է Marca հրատարակությունը։
Պեդրին կատալոնական ակումբ է տեղափոխվել 2019 թվականի աշնան սկզբին, չնայած 2019/2020 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Լաս Պալմասում»։
Պեդրին «Բարսելոնայի» հիմնական կազմում արդեն անցկացրել է 187 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները 22-ամյա Պեդրիին գնահատում են 120 մլն եվրո։