Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ուրարտուի» նկատմամբ։
Երկխաղյա դիմակայության արդյունքում Վարդան Մինասյանի թիմը 3-1 հաշվով հաղթանակ է տարել և դուրս եկել Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։
Պատասխան խաղի հաշիվը առաջին կեսի վերջնամասում՝ 43-րդ րոպեին, բացել է «Ուրարտուի» նորեկ Դմիտրի Տիխիյը։ 62-րդ րոպեին, «Ուրարտուի» մեկ այլ պաշտպան՝ Ալեքսանդր Պուցկոն, գրավել է սեփական դարպասը․ հաշիվը հավասարվել՝ 1-1։
«Արարատ-Արմենիային» հաղթանակ է պարգևել Ալվին Տերան՝ 90+7-րոպեին գրավելով հյուրերի դարպասը։