Պեպ Գվարդիոլա․ «Սա արտասովոր ձեռքբերում է»

Պեպ Գվարդիոլան խոսել է «Մանչեսթեր Սիթիի»՝ Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչ դուրս գալու մասին:

1/4 եզրափակիչում «քաղաքաբնակները» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել են «Բորնմութին»:

«7 անգամ անընդմեջ Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչում. ներեցեք, որ դա ասում եմ, բայց սա արտասովոր ձեռքբերում է: Ես ընդմիջման ժամանակ ասացի՝ «հանդիպումը ձեր ձեռքերում է, շարունակեք նույն ոգով»:

Իսկ հետո Նիկո Օ’Ռայլիի դուրս գալն իսկապես, իսկապես մեծ ազդեցություն ունեցավ: Բայց ոչ միայն նրա՝ բոլորի: Ես շատ, շատ ուրախ եմ կրկին դուրս գալ Գավաթի կիսաեզրափակիչ», – ասել է «Ման Սիթի»-ի գլխավոր մարզիչը հանդիպումից հետո: